Բանակի սթափ մտքի ու թավշազերծ լինելու լավագույն առհավատչյան Տավուշի կորպուսի հրամանատար գեներալ Խաչատուրովն է

Իրոք՝ մեր ժողովրդի խորքերում ծվարած ազգային միտքը ժամանակավորապես ննջեցնել գուցե հնարավոր է, բայց մեռցնել այն՝ երբեք. սահամանային իրադարձությունները ցույց տվեցին՝ մեծ հաշվով ու մինչևիսկ բնազդային մակարդակում մենք բռունցքվելու ունակությունը չենք կորցրել՝ ի հեճուկս խաղաղության քողի տակ գործող թուրք ֊ ադրբեջանական պրոպոգանդիստների, մեզ՝ սևի ու սպիտակի բաժանող, բանակն ու հերոսամարտերն արժեզրկող, դավաճանական քիրվայության գաղափարակիր իշխանության ակնկալիքների։

Բանակի սթափ մտքի ու թավշազերծ լինելու լավագույն առհավատչյան Տավուշի կորպուսի հրամանատար գեներալ Խաչատուրովն է, ով ամենօրյա ռեժիմով կատարում է իր առջև դրված խնդիրները, մինչդեռ քաղաքական ղեկավարությունն իր հորը՝ մարտական գեներալ Յուրի Խաչատուրովին ամենաշինծու քրեական գործով վերստին մեղադրյալի աթոռին է պահում՝ ահա հանունի կռվի ամենալավ օրինակը։

Ապրելու երաշխիք բանակ՝ կամային բարձր որակներով, մարտական ահեղ ոգով, ռազմական փայլուն մտքով, հաղթական ուժեղ բազկով։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Իրոք՝ մեր ժողովրդի խորքերում ծվարած ազգային միտքը ժամանակավորապես ննջեցնել գուցե հնարավոր է, բայց մեռցնել՝ երբեք….

Опубликовано Վահե Եփրիկյան Понедельник, 13 июля 2020 г.