ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները և զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգված է Հայաստան-Ադրբեջան սահմանին կրակի փոխանակման վերաբերյալ տեղեկություններից, ներառյալ ծանր զինատեսակների կիրառմամբ, ինչը հանգեցրել է կորուստների։ Այս մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը հորդորում է անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, կոչ անում ներգրավված կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել իրադրության դեէսկալացիայի ուղղությամբ և զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Անտոնիո Գուտերեշը վերահաստատել է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ այս վտանգավոր իրավիճակը կարգավորելու ու ԼՂ հակամարտությանը խաղաղ, բանակցային ճանապարհով լուծում գտնելու ջանքերին: