Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում. ՎԵՐՋԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 13 միլիոն 248 հազարից: Worldometers.info-ի տվյալներով՝ մահացածների թիվն անցել է 575 հազարից: Ապաքինվել է ավելի քան 7 միլիոն 717 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 3 միլիոն 479 հազար 483 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 138 հազար 247 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 887 հազար 959-ի, մահերինը՝ 72 հազար 921-ի: Հնդկաստանը 908 հազար 258  վարակվածներով երրորդ տեղում է: Կորոնավարակից այս երկրում մահացել է 23 հազար 736 մարդ:

Ռուսաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 739 հազար 947 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 11 հազար 614 մարդ:

Վարակվածների ընդհանուր թվով հաջորդը Պերուն է: Պերուն առանձնանում է 330 հազար 123 ընդհանուր, 12 հազար 054 մահվան դեպքով:

Պերուին հաջորդում է Չիլին: Այստեղ գրանցվել է  317 հազար 657 հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 7 հազար 024 մարդ:

Վարակվածների ընդհանուր թվով Չիլիին հաջորդում է Մեքսիկան, որտեղ առկա է 304 հազար 435  հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 35 հազար 491 մարդ: Հաջորդ երկիրը Իսպանիան է, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 303 հազար 033 է, մահացածները 28 հազար 406 են:

Մեծ Բրիտանիայում գրանցվել է 290 հազար 133 հաստատված դեպք: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում շարունակում է մնալ առաջին  տեղում՝ 44 հազար 830 մահվան դեպք:

Տասնյակը եզրափակում է Հարավային Աֆրիկան, որտեղ վարակակիրների թիվը հասել է 287 հազար 796-ի, մահացածներինը՝ 4 հազար 172-ի:

Տասնմեկերորդ տեղում գտնվող Իրանում վարակակիրների թիվը հասել է 259 հազար 652-ի, մահացածներինը՝ 13 հազար 032-ի:

Պակիստանին, որտեղ գրանցվել է 253 604 վարակման, 5320 մահվան դեպք, հաջորդում է Իտալիան՝ հայտնվելով 13-րդ տեղում.   հաստատված դեպքերի թիվը երկրում 243 հազար 230 է: Մահացության ցուցանիշը կազմում է 34 հազար 967:

Թուրքիան հայտնվել է 15-րդ տեղում: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 214 հազար 001 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 5 հազար 382 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 23-րդ տեղում: Այստեղ վարակի 3 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 605 է, որից ապաքինվել է 78 հազար 674-ը: Մահերի թիվը 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանը այս ցուցակում 141-րդ  տեղում է: Նախօրեին Վրաստանում վարակի 4 նոր դեպք է ավելացել՝ հաստատված դեպքերի թիվը հասնելով  999-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 15 մարդ, ապաքինվել՝ 870-ը:

Իսկ Հայաստանը այս ցուցակում մեկ նիշով բարելավել է դիրքերը՝ զբաղեցնելով 50-րդ տեղը: Հայաստանում  հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 32 հազար 490 է: Վարակի հետևանքով մահացել է 581 մարդ, իսկ ապաքինվել է 20 հազար 729 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: