Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները, տուժածներ չկան

Ադրբեջանը հարվածային անօդաչու թռչող սարքով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները․ տուժածներ չկան։  Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ավելի վաղ, ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հուլիսի 14-ի գիշերը ՀՀ  Զինված ուժերի մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը  հայկական կողմից վարված կրակով կասեցվել է։

Հակառակորդը հուլիսի 13-ից թիրախավորում է բնակավայրերը։ Ադրբեջանական զինված ուժերը 82 մմ տրամաչափի ականանետից յոթ և 120 մմ տրամաչափի ականանետից 3 արկ են են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։

Բերդ համայնքի ղեկավարը հայտնել էր, որ ադրբեջանական զինուժը կրակոցներ է արձակում համայնքի ուղղությամբ։