Չինարիի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ականանետերից արձակած արկերից վնասվել են բնակելի տներ. ՊՆ

Հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը պարբերաբար շարունակում է սրել իրավիճակը:

ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, հակառակորդի կողմից հրետակոծությունների ու հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման պարբերականությունը նվազել է։ Չինարի բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերն արձակել են 82մմ տրամաչափի ականանետից  յոթ, 120մմ ականանետից 3 արկ։ Վնասվել են բնակելի տներ: Տուժածներ չկան:

ՀՀ զինված ուժերն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը սահմանագոտում։ Հայկական կողմը կորուստներ չունի։