Դասալիքը հերոսին դատելու իրավունք չունի․ փա՛ռք մեր զինվորներին (տեսանյութ)

«Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

Անդրադարձ է կատարվել.

1․ Երեկ Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու Ադրբեջանի կատարած փորձին,

2․ ՀՀ ԶՈՒ ձեռնարկած փայլուն հակագրոհին,

3․ Կառավարության նիստում վարչապետ Փաշինյանի հարցադրմանը՝ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին,

4․ ՀՀ ԶՈՒ տեղի ունեցած սննդի բարեփոխումներին:

Գառնիկ Իսագուլյանն անդրադառնալով մեր զինվորների կատարած սխրանքին՝ նշեց, որ կապ չունի զինվորը քանի տարեկան է, կարևորն այն է, երբ վրա է հասնում հայրենիքի պաշտպանության հարցը, մենք մի բռունցք ենք դառնում և հաղթահարում ցանկացած արհավիրք։ Մեր զրուցակիցը կարևորեց նաև հրամանատարության աշխատանքը, որը առավել քան ակներև էր։

Մանրամասները՝ տեսանյութում