Արտակարգ դրությունից մնացել է հավաքների ազատության սահմանափակումը․ Նարեկ Մալյան. Tert.am (տեսանյութ)

ՎԵՏՕ-ի անդամներն այս պահին Արտաշատի ոստիկանության բաժնից արդեն ազատ են արձակվում: ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Հայկ Մամիջանյանը ներկայացրեց, որ ինքը  կանգնած էր  Արտաշատի ոստիկանական բաժանմունքի դիմաց՝ պահպանելով բոլոր կանոնները: «Ոստիկանության սպան մոտեցավ բերման ենթարկեց, որևէ հակահամաճարակային  կանոնների խախտման մասին խոսք անգամ գնալ չէր կարող գնա»,-ասաց նա և նշեց, որ անգամ բերման ենթարկելու պարագայում անհնար է իրենց հայացքներից իրենք հետ կանգնեն և կոչ արեց իշխանություններին ժամանակ չծախսել իրենց բերման ենթարկելու համար, քանի որ ավելի կարևոր գործեր կան Տավուշում:

Նա նշեց, որ իրենց երիտասարդական կազմակերպության անդամների նկատմամբ բոլոր փաստաթղթերը լրացված են, անիմաստ երկարացվում էր, մինչև ստիպված են եղել զանգահարել ՄԻՊ գրասենյակ, որից հետո բաց թողեցին նրան:

«Անալիտիկ» կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը նշեց, որ իրեն բերման են ենթարկել, որ ճշտեն իր անձի ինքնությունը, թեև ինքը ներկայացել է: «Ոստիկանները նույնիսկ չէին ասում՝ որտեղ էին ինձ տանում, իմ հեռախոսը խլեցին, նույնիսկ քերծվածքներ կան և ստիպեցին անջատել հեռախոսը: Պարզ երևոմ է, որ նրանք կատարում են հրաման»-ասաց նա: Նա դիմեց բոլոր լրատվամիջոցներին, դեսպաններին՝ նշելով, որ այս վիճակն անընդունելի է:

Առավոտյան, Խոր Վիրապ վանական համալիրի տարածքից ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը լրագրողների հետ զրուցյում ասաց, որ իրեն բերման են ենթարկել ապօրինի՝ իր մեքենայի միջից: «Իշխանություները սարսափած են, քանի որ այս աստիճանի ապօրինություններ., սա խնդալու բան: Աշխարհում չկա օրենք, որ արգելի միայնակ ակցիա անել»,-ասաց նա և նշեց, որ ավտոերթի նպատակը ցույց տալն էր, որ համաձայն չէ արտակարգ դրության երկարացման հետ:

Մանրամասները՝ տեսանյութից