Եվս 16 անձ բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժնի մոտից

Եվս 16 անձ Ոստիկանության Արտաշատի բաժնի մոտից բերման է ենթարկվել կրկին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար:

Այս մասին  տեղեկացրին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Բերման ենթարկվածները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի, Մասիսի և Արարատի բաժիններ:

Ավելի վաղ նույն հիմնավորմամբ բերման է ենթարկվել 32 անձ Խոր Վիրապի մոտից:

Նշենք, որ այսօր՝  հուլիսի 13-ին՝ ժամը 11:00-ին,  «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը Խոր Վիրապ-Երևան ավտոերթ էր սկսել:

«Ավտոերթը կեղծ արտակարգ դրության դեմ է, որի ժամանակ արգելվում է միայն հանրահավաքները և թուլացնելով հանրային դիմադրությունը՝ ոչ իրավաչափ օրենքներ, պղծություններ տարածող կոնվենցիաներ են ընդունվում և վավերացվում»,- երեկ իրազեկման տեսանյութի մեջ ասել էր շարժման ղեկավարը: