ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խմբերը Ոստիկանության Արտաշատի և Մասիսի բաժիններում են

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մի շարք ահազանգերի հիման վրա մեկնել են Ոստիկանության Արտաշատի և Մասիսի բաժիններ՝ կապված Խոր Վիրապի տարածքում ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու հետ: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկվածների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը և վերաբերելի փաստաթղթերը:

«Ընդդեմ արտակարգ դրության երկարաձգման» ավտոերթից առաջ բերման են ենթարկվել Նարեկ Մալյանը և «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամները: Նրանք Արտաշատի ոստիկանությունում են: