Տեսնես մարդամեկը հիմա էլ կասի՞, թե նա կառուցողական է

2016-ին ապրիլյան պատերազմ սանձազերծած Ալիև կրտսերի հրոսակախումբը այսօրվանից հրետակոծում է ՀՀ Տավուշի մարզի դիրքերը: Ալիևը հերթական անգամ ի ցույց է դնում իր ողջ ռազմատենչ ու տմարդի էությունը: Տեսնես մարդամեկը հիմա էլ կասի՞, թե նա կառուցողական է:

Թե՞ այս անգամ կգիտակցի, որ ազգովի պետք է համախմբվել ընդդեմ պանթյուրքիզմի սպառնալիքի:

Ժամանակն է գիտակցել, որ հայրենիքը բոլորինս է, իսկ հայրենիքի պաշտպանությունը` բոլորիս սրբազան պարտականությունը:

Կոչ եմ անում ՀՀ Արտաքին գերատեսչությանը կապ հաստատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և ՀԱՊԿ-ի հետ` դատապարտելու Ադրբեջանի սադրիչ գործողությունները, իսկ ԱԺ-ին առաջարկում եմ արտահերթ ռեժիմով հրավիրել նիստ և ընդունել Ադրբեջանի ապակառուցողական ու ռազմատենչ գործողությունները դատապարտող հայտարարություն:

Հ.Գ. Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի օրակարգերից հրաժարումը ուշ, թե շուտ պետք է հանգեցներ նման գործողությունների:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

2016-ին ապրիլյան պատերազմ սանձազերծած Ալիև կրտսերի հրոսակախումբը այսօրվանից հրետակոծում է ՀՀ Տավուշի մարզի դիրքերը:…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Воскресенье, 12 июля 2020 г.