«Ադեկվադ» միաբանության անդամներին բերման ենթարկեցին Խոր Վիրապի մոտից. 168.am (տեսանյութ)

Այսօր ժամը 12:30-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժնի առջևից  բերման ենթարկեցին «Ադեկվադ» միաբանության անդամներին: Նրանք այնտեղ էին գնացել ի պաշտպանության ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի, ում էլ ավելի վաղ բերման էին ենթարկել Խոր Վիրապ վանքի մոտից:

Մալյանը ավտոերթ էր նախաձեռնել դեպի Երևան՝ ի նշան բողոքի արտակարգ դրության երկարաձգման, դրա ընթացքում առանց հանրային քննարկման օրենքների ընդունման և Հայ Առաքելական եկեղեցու շուրջ կատարվող իրադարձությունների դեմ։ Ակցիայի մեկնարկից առաջ Մալյանին բերման ենթարկեցին, երթը չկայացավ: