Շարունակում եմ համամիտ լինել այն մարդկանց հետ, ովքեր հույս են հայտնում, որ մեր ժողովուրդը կգոյատևի՝ չնայած ներկա ապազգային իշխանությունների ու նրանց ավերիչ որոշումների

Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակվում է «Հանրակրթական չափորոշիչները» թեմայով՝ իբրև թե բանավեճ։ Ակամայից հիշեցի Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» աշխատության «Ողբ՝ Հայոց թագավորության Արշակունյաց ցեղից դադարելու մասին և եպիսկոպոսապետության՝ Սուրբ Գրիգորի տոհմից» հատվածը։

Բայցևայնպես շարունակում եմ համամիտ լինել այն մարդկանց հետ, ովքեր հույս են հայտնում, որ մեր ժողովուրդը կգոյատևի՝ չնայած ներկա ապազգային իշխանությունների ու նրանց ավերիչ որոշումների։ Հայ մարդը, հայ ընտանիքը և հայկական ինքնությունը հարատևելու է՝ ի հեճուկս ներքին ու արտաքին բոլոր թշնամիների, ինչպես եղել է դարեր շարունակ։

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակվում է «Հանրակրթական չափորոշիչները» թեմայով՝ իբրև թե բանավեճ։ Ակամայից…

Опубликовано Artak Zakaryan Воскресенье, 12 июля 2020 г.