Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում երեկ և այսօր օպերատիվ իրադրությունը հիմնականում հանգիստ է եղել. ԱՀ ՊՆ

Չնայած՝ հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի ուղղությամբ տեղ գտած սրացումներին, Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչպես երեկ օրվա ընթացքում, այնպես էլ այսօր՝ գիշերը օպերատիվ իրադրությունը հիմնականում հանգիստ է եղել: Այս մասին գտեղեկացրել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են աչալրջորեն կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը և մշտապես պատրաստակամ են, անհրաժեշտության դեպքում, արժանի հակահարված տալ հակառակորդի ցանկացած սադրանքի: