Ազերիները սկսել են ագրեսիվ ապատեղեկատվական գրոհ հայկական սոցցանցերում

Ադրբեջանցիները կրկին սկսեցին ականանետերից և տանկերից ռնբակոծել Տավուշի շրջանի հայկական դիրքերից մեկը։

Ինչպես և կանխատեսել էի, ազերիները անցան սրացման։

Հաշվի առնելով բոլոր հանգամանքները՝ մեզ հիմա պետք է չափազանց ուշադիր լինել Նախիջևանի ուղղությամբ, դե բնականաբար նաև արցախյան սահմանի ողջ երկայնքով ։

Այս ամենի պատճառահետևանքային վերլուծությունը այս հղումով` https://m.facebook.com/story.php?story_fbid=298770071494209&id=100040836540943

Հենց հիմա , առանց հապաղելու պետք է ոտքի հանել Մինսկի խմբի համանախագահների ներկայացուցիչներին։

Հենց հիմա՛։

Սա մեզ շատ անհրաժեշտ է, քանի որ մեզ հարկավոր է քաղաքականապես ապահովագրվել հակահարված տալու համար։

Հիմա շատ կարևոր պահ, որի վրա կխնդրեմ ուշադրություն դարձնել։

Ազերիները սկսել են ագրեսիվ ապատեղեկատվական գրոհ հայկական սոցցանցերում (ստորև նկարում օրինակներից մեկն է)։

Տարածում են սուտ և տագնապ առաջացնող ապատեղեկատվություն։

Ուղղակի խնդրում եմ, այս կարգի տեղեկությունը հանկարծ չտարածել ոչ մի դեպքում, իսկ եթե տեսնեք ապա անմիջապես բողոքել և արգելափակել ։

Համոզված եմ, որ միայն մեր կոշտ հակահարվածը կարող է սրանց խելքի բերել…

Աստված պահապան Հայ Զինվորին

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Ադրբեջանցիները կրկին սկսեցին ականանետերից և տանկերից ռնբակոծել Տավուշի շրջանի հայկական դիրքերից մեկը։Ինչպես և…

Опубликовано Arman Abovyan Воскресенье, 12 июля 2020 г.