Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 182 նոր դեպք, ապաքինվել է 232 բուժառու

Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 182 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 32151-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 573 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հունիսի 25-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 183 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 9 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 756-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 232 է, ընդհանուր առողջացածներինը՝ 19865, փաստացի բուժվողներինը՝ 11 530 (մեկ օրում նվազել է 11 589-ով): Մեկ օրում թեստավորվել է 698 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 135 687 քաղաքացի: