Նիկոլ ազգադավ․ այս անվամբ կմնաք պատմության մեջ, սթափվե՛ք, կա՛նգ առեք (տեսանյութ)

«Թավշյա հեղափոխություն» կոչվածով իշխանության եկածներից ոմանք բացահայտորեն գործում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա պատմության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հայ հոգևորականների, մեր ազգային արժեքների և ավանդույթների դեմ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Հանրակրթության չափորոշիչների նախագծով՝ մեր հանրակրթական դպրոցներից հայի ազգային նկարագիր ձևավորելու առումով բացառիկ նշանակություն ունեցող և արդեն մոտ 20 տարի դասավանդվող «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան վտարվելու է։ ՀՀ կառավարության համապատասխան որոշման ընդունման դեպքում, որի նախագիծը պատրաստվել ու ներկայացվել է, նշված առարկան վերացվելու է, այն այլևս չի լինելու։

Վերոնշյալ ազգադավ քայլի կապակցությամբ է մեր զրույցը գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանի հետ։

Մանրամասները՝  տեսանյութում