Հայ եկեղեցու պատմության փոխարեն՝ սեռական դաստիարակություն (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է լրագրող Արմեն Հակոբյանը, որի հետ քննարկեցինք հանրակրթական պետական չափորոշիչների նախագծով դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկան պատմության առարկայի մեջ տարրալուծելու որոշումը։ Ի՞նչ նպատակով ժամանակին այդ առարկան ներդրվեց դպրոցներում և ինչո՞ւ է այսօր այն թիրախավորվել, Արմեն Հակոբյանը ներկայացրեց, որ այդ առարկան դպրոցներում ներդրվել է քրիստոնեության ընդունման և պետական կրոն ճանաչելու 1700-ամյակի կապակցությամբ՝ որպես պետական ռազմավարություն։ Եվ այսօր այն վերացնելու միջոցով օրվա իշխանությունները որոշակի խնդիր են լուծում՝ փորձելով դպրոցներում սեռական դաստիարակության հիմքեր դնել։

Մանրամասները՝ տեսանյութում