ԴԱՏԱՎՈՐ Արման Հովհաննիսյանը, ինչպես միշտ, իր բարձունքում է !!!

Մոտ 1 տարի նախաքննական մարմնին և դատախազությանը հիմնավորում էինք, որ անհիմն կերպով են անձին մեղադրում ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով և 178-րդ հոդվածի 1-ին մասով, որ պետք չէ միայն մեղադրական թեքումով քննություն կատարել, որ պետք է ուշադրություն դարձնել նաև պաշտպանության կողմի ներկայացրած փաստարկներին: Բայց միևնույն է ՝ քրեական գործն ուղարկեցին դատարան:

Իսկ մոտ 1 տարի տևած դատաքննությունից հետո էլ դատավոր Արման Հովհաննիսյանն արդարացման դատավճիռ կայացրեց:

Հ.Գ. Գործընկերներս կփաստեն, որ Արման Հովհաննիսյանը ոչ միայն օբյեկտիվ և արդար դատական ակտեր է կայացնում, այլև՝ շատ հաճելի և պրոֆեսիոնալ կերպով է դատական պրոցեսն անցկացնում

Յերեմ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

ԴԱՏԱՎՈՐ Արման ՀովհաննիսյաննԻնչպես միշտ իր բարձունքում է !!!Մոտ 1 տարի նախաքննական մարմնին և դատախազությանը…

Опубликовано Yerem Sargsyan Суббота, 11 июля 2020 г.