ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում Թուրքիային՝ չփոխել Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակը

ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում Թուրքիային չփոխել Ստամբուլում Սուրբ Սոֆիա տաճարի (Այա Սոֆիա) կարգավիճակը և այն չդարձնել մզկիթ՝ նշելով իրավական պարտավորությունները:

«Այա Սոֆիան ընդգրկված է Համաշխարհային ժառանգության ցանկում՝ որպես թանգարան: Սա ենթադրում է մի շարք իրավական պարտավորություններ: Այսպիսով, պետությունը պետք է ապահովի, որ այս տարածքում գտնվող իրերի բացառիկ համընդհանուր արժեքը որևէ կերպ չփոխվի», – ասված է հայտարարության մեջ: