Իրավունքի և օրենքի գերակայությո՞ւն, թե քաղաքական ու անձնական շահեր (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանն է:

Անվտանգության խորհրդի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով  Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը,  այսպիսի շեշտադրում  արեց. «Իրավունքի և օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, պետք է դառնա ներազգային հարաբերությունների առանցք: Արտաքին կամ ներքին ազդեցությունների տրվող դատարանների գոյությունը սպառնալիք է ազգային անվտանգությանը: Դատարանները պետք է լինեն անկախ»: Բնականաբար հարց է առաջանում, այս թիմը երկու տարի առաջ գալով իշխանության` ի՞նչ քայլեր է արել, որպեսզի իրավունքն ու օրենքը գերակա լինեն մեր երկրում։ Արդյո՞ք իրավունքն ու օրենքը չեն անտեսվում հե՛նց իշխանության կողմից՝ ելնելով քաղաքական կամ անձնական նպատակահարմարությունից։

Նիկոլ Փաշինյանի կոչով 2018-ին Ազգային ժողովի  շենքի գրավումը, 2019-ին դատարանների դռները փակելու հրահանգը, ընդամենը 4 ժամում սահմանադրական փոփոխություններ իրականացնելը փաստում են այն մասին, որ մեր երկրում տեղի է ունեցել  սահմանադրական կարգի տապալում,  դատական իշխանության զավթում, պաշտոնեական լիազորությունների չարաշահում։ Իսկ  ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանցյանի հայտնի հեռախոսազրույցն ապացույցն էր այն բանի, որ  դատարաններն ուղղորդվում են վարչապետ Փաշինյանի կողմից։

Թեմայի շուրջ հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում