Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում. վարակվածների թիվն անցել է 12,6 միլիոնից. ՎԵՐՋԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 12 միլիոն 639 հազարից: Worldometers.info-ի տվյալներով՝ մահացածների թիվն անցել է 563 հազարից: Ապաքինվել է ավելի քան 7 միլիոն 377 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 3 միլիոն 291 հազար 786 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 136 հազար 671 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 804 հազար 338-ի, մահերինը՝ 70 հազար 524-ի: Հնդկաստանը 822 հազար 674  վարակվածներով երրորդ տեղում է: Կորոնավարակից այս երկրում մահացել է 22 հազար 152 մարդ:

Ռուսաստաննում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 720 հազար 547 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 11 հազար 205 մարդ:

Վարակվածների ընդհանուր թվով հաջորդը Պերուն է, որն առանձնանում է 319 հազար 646 ընդհանուր, 11 հազար 500 մահվան դեպքով:

Պերուին հաջորդում է Չիլին: Այստեց գրանցվել է  309 հազար 274 հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 6 հազար 781 մարդ: Հաջորդո երկիրը Իսպանիան է, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 300 հազար 988 է, մահացածները 28 հազար 403 են:

Վարակվածների ընդհանուր թվով Իսպանիային հաջորդում է Մեքսիկան, որտեղ առկա է 289 հազար 174  հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 34 հազար 191 մարդ:Մեծ Բրիտանիայում գրանցվել է 288 հազար 133 հաստատված դեպք: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում շարունակում է մնալ առաջին  տեղում՝ 44 հազար 650 մահվան դեպք:

Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակակիրների թիվը հասել է 252 հազար 720-ի, մահացածներինը՝ 12 հազար 447-ի:

Իտալիան տասնյակից հաջողությամբ դուրս է մնացել.  հաստատված դեպքերի թիվը երկրում 242 հազար 639 է: Մահացության ցուցանիշը կազմում է 34 հազար 938:

Թուրքիան հայտնվել է 15-րդ տեղում: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 210 հազար 965 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 5 հազար 323 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 23-րդ տեղում: Այստեղ վարակի 2 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 587 է, որից ապաքինվել է 78 հազար 623-ը: Մահերի թիվը 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանը այս ցուցակում 140-րդ  տեղում է: Նախօրեին Վրաստանում վարակի 8 նոր դեպք է ավելացել՝ հաստատված դեպքերի թիվը հասնելով  981-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 15 մարդ, ապաքինվել՝ 851-ը:

Իսկ Հայաստանը այս ցուցակում զբաղեցնում է 48-րդ տեղը: Հայաստանում  հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 31 հազար 391 է: Վարակի հետևանքով մահացել է 559 մարդ, իսկ ապաքինվել է 19 հազար 419 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: