Սորոսի փողերով ազգամիջյան թշնամանք է հրահրում եզդի Սաշիկ Սուլթանյանը. ի՞նչ կանեն Սորոսի կողմից զավթված Հայաստանում՝ ոչինչ, ինքնիշխանությունը չի հերիքի

Ներկայացնում եմ հատված Սորոսի փողերով ազգամիջյան թշնամանք հրահրող ազգությամբ եզդի Սաշիկ Սուլթանյանի հարցազրույցից:

Հաջորդ շաբաթ Սորոսի գրասենյակի կողմից նպատակաուղղված ազգամիջյան թշնամանք հրահրելու փաստերով դիմելու ենք ԱԱԾ: Ի՞նչ կանեն նման դեպքում նորմալ պետությունում: Քրեական գործ կհարուցեն ու կպատժեն մեղավորներին: Ի՞նչ կանեն Սորոսի կողմից զավթված Հայաստանում: Ոչինչ չեն անի, ինքնիշխանությունը չի հերիքի:

«Մենք որքան էլ ասում ենք, որ եզդիների իրավունքները Հայաստանում պաշտպանված են, բայց դա այդքան էլ այդպես չէ։ Մասնավորապես ուզում եմ խոսել օրենքի տեսակետից, քանի որ մեր կազմակերպությունը՝ Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը իրավապաշտպան կազմակերպություն է։

Հայաստանը պարտավորություն ունի, որպեսզի ստեղծի հնարավորություններ, որ եզդիները պահպանեն իրենց ազգությունը, բայց ափսոս, որ այդ պարտավորությունները կյանքի չեն կոչվում։ Հայաստանում դու չես կարող քո լեզուն սովորել, դու գիտես, որ Իրաքում եզդիները կարող են իրենց մայրենի լեզուն սովորել դպրոցներում, իսկ Հայաստանում նման հնարավորություն չկա։ Երկրորդ խնդիրը խտրականությունն է։ Հայաստանում շատ դեպքերում եզդիները ընդունվում են, որպես հետամնաց ազգ, և սա պատճառ է դառնում, որ շատ հայեր իրենց իրավունք են վերապահում շատ եզդիների զրկեն իրենց ունեցվածքից։ Իրենց բիզնեսները, տներն ու հողերը նրանց ձեռքից վերցնում են։ Ես գնացել էի մի եզդիաբնակ գյուղ, որտեղ վեց շեյխի ընտանիք է ապրում և 120 հայ ընտանիք։ Այս գյուղում եզդիների հողերը ձեռքներից վերցրել են ու այսպիսի հարցեր շատ կան։ Եզդիները չգիտեն, թե վաղը Հայաստանում իրենց հետ ինչ կպատահի։

Ո՞վ է նրանց տները ձեռքներից վերցնում

Հողերը վերցնողներին ասում են օլիգարխ։ Նրանք մարդիկ են, ովքեր կապեր ունեն պետության հետ, նրանք կապեր ունեն ոստիկանությունում և նրանք են խլում եզդիների ունեցվածքը։ Պետությունը ոչինչ չի անում, որպեսզի եզդիների իրավուքնները պաշտպանվեն։

Այդ ի՞նչ գյուղ է, որ եզդիների տները ձեռքներից վերցնում են։

Շատ-շատ նման գյուղեր կան։ Դու հիմա ինձ հարցնես, ես կասեմ, որ 30-40 ունեզրկման դեպք կա, երբ եզդիների տները, բիզնեսները, հողերը ձեռքներից վերցրել են՝ անօրինական ճանապարհով։

90-ական թվականներին, 1988 թվականից Հայաստանում հայերի և ադրբեջանցիների պատերազմ սկսվեց՝ Լեռնային Ղարաբաղի համար։ Դու լսել ես երևի Լեռնային Ղարաբաղի պատերազմ։ Այդ ժամանակ Հայաստանում շովինիստական շարժում սկսվեց։ Ասում էին, որ միայն հայերը պետք է ապրեն Հայաստանում և մնացած ժողովուրդները տեղ չունեն այստեղ։ Այդ ժամանակ շատ եզդիների գնդակահարեցին Հայաստանում։ Այս պատճառով եզդիները մինչև 2004 թվականը վախի մեջ էին ապրում։

Այս իմաստով մենք տեսնում ենք, որ մինչև հիմա եզդիների մեջ վախ կա։ Նրանք իրենց ապագան Հայաստանում չեն տեսնում։ Մենք տեսնում ենք, որ պետությունը գովազդում է, թե Հայաստանը այն եզակի երկիրն է որտեղ եզդիների իրավունքները պաշտպանված են, բայց դա այդքան էլ այդպես չէ:»

Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Ներկայացնում եմ հատված Սորոսի փողերով ազգամիջյան թշնամանք հրահրող ազգությամբ եզդի Սաշիկ Սուլթանյանի…

Опубликовано Narek Malian Суббота, 11 июля 2020 г.