Բժիշկ Կոմարովսկին խոսել է հակաբիոտիկներ ընդունելու սարսափելի հետևանքների մասին

Հակաբիոտիկների անմտաց օգտագործումը հղի է ծանր հետևանքներով: Այս մասին «Ինստագրամ»- ի իր էջում հայտարարել է բժիշկ ու հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին:

Նա նշել է, որ նման դեղամիջոցներ որոշ բժիշկներ նշանակում են նաև վիրուսային վարակների բուժման համար՝ որպես կանխարգելիչ միջոց, բայց, ի վերջո, դա էապես մեծացնում է բակտերիալ բարդությունների դեպքերը: Այսպիսով, հակաբիոտիկները կարող են մարդուն ազատել մանրէների որոշակի խմբից՝ տալով հնարավորություն այլ պաթոգեն օրգանիզմներին բազմանալ «առանց մրցակցության»:

«Երբ հակաբիոտիկները պրոֆիլակտիկ նշանակվում են առանց բակտերիալ վարակի առկայության, դա ոչ թե նվազեցնում, զգալիորեն մեծացնում է բակտերիալ բարդությունների քանակը: Բայց բժիշկները համառորեն նշանակում են վիրուսային վարակների համար հակաբիոտիկներ, մարդիկ համառորեն հակաբիոտիկներ են ուտում վիրուսային վարակների ժամանակ՝ մտածելով, որ այս կերպ իրենք պաշտպանում են իրենց: Մարդիկ կարծում են, որ կպաշտպանվեն, իսկ բժիշկները գիտեն մի բան. եթե վիրուսային վարակի ժամանակ հակաբիոտիկ  չնշանակեն և հետո թոքաբորբ առաջանա, իրենց կպախարակեն. «Դե, դուք մեզ ոչինչ չնշանակեցիք. հիմա ձեր պատճառով թոքաբորբ ունենք», – բացատրել է Կոմարովսկին

Նա նաև հավելել է, որ կա թյուր կարծիք, թե անհրաժեշտ է անպայման հակաբիոտիկը ներարկել, որպեսզի օրգանիզմը յուրացնի այն: Բժիշկը շեշտել է, որ ժամանակակից հակաբիոտիկները «հիանալի ներծծվում են» ստամոքսաղիքային համակարգի միջոցով: