Ինչո՞վ է նախկին կրթական համակարգը վատը և ինչո՞ւ պետք է անպայման համակարգային վերափոխման ենթարկվի այն. խնդրեմ, համոզեք, որ «հեղափոխական» հորջորջված բարեփոխումը համոզիչ լավն է

Ի տարբերություն ներկայացված հանրակրթական չափորոշչի սկզբունքային անհեթեթ մոտեցումների՝ առաջարկում եմ հանրակրթական չափորոշչի համար որդեգրել հետևյալ կարևորագույն սկզբունքները.
1. Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է բոլոր քաղաքացիների հավասարաչափ և միասնական ծրագրով կրթությունը` որպես ելակետ ընդունելով այն սկզբունքային մոտեցումը, որ Երևանի «պրեստիժ» որևէ դպրոցի և ցանկացած մարզի ցանկացած հեռավոր գյուղի դպրոցի կրթական ծրագրերի միջև որևէ տարբերություն չկա և երկուսի կրթական մակարդակը նույնն է:
2. Հայաստանի Հանրապետությունում հանրակրթությունը 11-ամյա է, և պետությունը 6-ամյա բոլոր քաղաքացիների համար ապահովում է մեկնարկային հավասար պայմաններ և տալիս նույն որակի կրթություն:
3. Հայագիտական առարկաները դասավանդվում են պետության կողմից երաշխավորված հստակ ժամաքանակով և բոլոր դպրոցների համար պարտադիր նույն ծրագրով (անկախ տվյալ դպրոցի տնօրենի և ուսուցչական կոլեկտիվի նախասիրություններից և ժամանակի մոդայից):
4. Օտար լեզուները նույնպես դասավանդվում են երաշխավորված հստակ ժամաքանակով և պարտադիր նույն ծրագրով` ապահովելով բոլորի համար նույն, հավասար վերջնարդյունքներ:
5. Հանրապետության բոլոր դպրոցները որակյալ կրթություն ապահովելու համար պետք է ունենան նույն տեխնիկական հնարավորությունները և բազան: Բոլոր դպրոցները (նույնիսկ հեռավոր գյուղի մի քանի աշակերտ ունեցող) ապահովել նույնատիպ գույքով, տեխնիկապես հագեցած սարքավորումներով, լաբորատորիաներով, գրադարաններով, ջեռուցման համակարգով, մարզադահլիճներով և մարզական գույքով և այլն:
Հ.Գ. Թե չէ գեղեցիկ նպատակներ և վերջնարդյունքներ ապահովող չափորոշիչ կարելի է ապահովել ոչ միայն 20 և ավելի փորձագետների և մասնագետների «տքնաջան աշխատանքով», այլ նաև սովորական բաժակաճառով:
Հ.Գ. 2. Եվ վերջապես որևէ մեկը հիմնավոր և փաստարկված կարո՞ղ է ներկայացնել վերջին 30 տարվա որևէ պրոֆեսիոնալ հետազոտություն կամ ուսումնասիրություն, թե ինչով է նախկին կրթական համակարգը վատը և ինչու պետք է անպայման համակարգային վերափոխման ենթարկվի այն: Խնդրեմ, ինձ ցույց տվեք լավի և վատի համեմատությունը և համոզեք, որ «հեղափոխական» հորջորջված բարեփոխումը համոզիչ լավն է:

ԵՊՀ դասախոս Պարգև Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից

Ի տարբերություն ներկայացված հանրակրթական չափորոշչի սկզբունքային անհեթեթ մոտեցումների առաջարկում եմ հանրակրթական…

Опубликовано Pargev Barseghyan Четверг, 9 июля 2020 г.