Ամարասը կարող է բոլորիս համախմբել

Ամարասը մեր արժեքների հնագույն սիմվոլն է,այն հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին, այնտեղ է Մաշտոցը հիմնել առաջին դպրոցը:

Այն ավիրել են թաթար-մոնղոլները, արաբները, այն վերականգնվել է շուշեցի հայերի աջակցությամբ 1858 թ. և միայն մեր փառապանձ հաղթանակներից հետո այն վերաբացվել է 1992 թ. և սկսել է գործել,որպես Արցախի թեմի գործող վանք:

Այն, ինչն անում է Սերժ Սարգսյանը, աննկարագրելի մեծ աշխատանք է, մեծ ներդրում Հայոց ինքնության պահպանման և պատմության համար, գալիք հարյուրամյակների համար, քանի որ տասնյակ, հարյուրավոր տարիներ անց էլ Ամարասը կանգնած կլինի Խազազ և Լուսավորչ սարերի գոգահովտում և մեր հզոր պատմության, մեր Արցախի անկախության, դավանած արժեքների, քրիստոնեության հաստատման ու պաշտպանության և լուսավորության դժվարին ճանապարհի լուռ վկան կլինի:

Երրորդ Նախագահը այսօր պարզ հասկացրեց բոլորին և ներսում և դրսում, որ մենք երբեք հետ չենք կանգնի մեր ազգային նկարագրից, թշանամին էլ ջախջախիչ պարտություն է կրելու, եթե կրկին փորձի հարձակվել մեզ վրա:

«Ալիևներն ու իրենցից առաջ եղած հրոսակները, որ պարբերաբար գայթակղություն են ունեցել զավթել հայոց աշխարհը, այդ թվում`Արցախը, տիրանալ մեր հազարամյակների պատմություն ունեցող հոգևոր, մշակութային գանձերին, խեղաթյուրել պատմությունը, ի պատասխան պիտի տեսնեն մեր վեր հառնող մշակութային և հոգևոր կոթողները ու հարկ եղած դեպքում` ստանան հայոց բանակի համարժեք պատասխանն ու զինադադար մուրան, ինչպես դա արել են ոչ հետու անցյալում»․- ասում է Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանի ասածի հետ չի կարող չհամաձայնել որևէ հայ, որ մեր նախապապերը այս ամենը շատ լավ են հասկացել, և մենք էլ մեր սերունդներին դա պիտի պատգամենք և փոխանցենք վերանորոգված մեր եկեղեցիներն ու դպրոցները:

Սա է մեր ճիշտ ճանապարհը, սա է մեր օրակարգը, որ գալիք սերունդները պետք է ստանան վերանորոգված և վերականգնված սրբավայրեր, խաղաղ և ապահով երկիր, կայուն և զարգացող Հայաստան:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Ամարասը կարող է բոլորիս համախմբելԱմարասը մեր արժեքների հնագույն սիմվոլն է,այն հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի…

Опубликовано Վահան Բաբայան Пятница, 10 июля 2020 г.