Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 10-ին ընդունել է Արցախի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:

Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահը նշել է, որ ուրախ է հանդիպել իր մարտական ընկերոջ հետ և քննարկել երկրի անվտանգությանն ու պաշտպանունակության ամրապնդմանը վերաբերող հարցեր: