Հայաստանը ձեզ համար ոչ Լիբիա է, ոչ էլ Բուրկինա Ֆասո, այստեղ ապրում են արժանապատիվ հայեր, որոնք թուրքին են հաղթել

Չեղարկեք բաց տարածքում դիմակ կրելու պարտադրանքը, ականջալուր եղեք մարդկանց, որոնք վաղը ձեզ քշելու են էդ աթոռներից:

Դժգոհությունը ավելանում է, քանի որ պարտադրանքը ուղեկցվում է ոստիկանության անհամաչափ ուժի օգտագործումով, մարդկանց հանցագործի պես բերման են ենթարկում, ամբողջ համացանցը ողողված է նման տեսանյութերով, երբ մարդուն տուգանելու փոխարեն քաշքշում են և ուժ գործադրում, բերման ենթարկում միայն դիմակ չկրելու համար:

Հայաստանը ձեզ համար ոչ Լիբիա է, ոչ էլ Բուրկինա Ֆասո, այստեղ ապրում են արժանապատիվ հայեր, որոնք թուրքին են հաղթել, և սեփական անկարողությունը փաթաթել ժողվրդի վզին չի հաջողվելու, նույնիսկ բիրտ և կոշտ մեթոդներով:

Հ.Գ․ Եթե դիմակն է ամբողջ հարցի լուծումը, բա հարց չի՞ առաջանում, ինչո՞ւ դիմակը պարտադիր դարձնելուց հետո վարակվածների թվերը աճեցին, սրան ի՞նչ կասեք:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Չեղարկեք բաց տարածքում դիմակ կրելու պարտադրանքը,ականջալուր եղեք մարդկանց,որոնք վաղը ձեզ քշելու են էդ…

Опубликовано Վահան Բաբայան Четверг, 9 июля 2020 г.