Սերժ Սարգսյանը տեսակապով հետևել է «Լույս» հիմնադրամի միջոցներով Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքներին (տեսանյութ)

ՀՀ երրորդ նախագահ, «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի / ԼՈՒՅՍ հիմնադրամ/ LUYS foundation / խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը տեսակապով հետևել է հիմնադրամի միջոցներով Արցախում Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին:

Կատարված աշխատանքները ներկայացրել են Ամարասի վերականգնող ճարատարապետ Մանուշակ Տիտանյանը և Արցախի Հանրապետության ԿԳՄ նախարարության մշակույթի վարչության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ուսումնասիրման, պահպանության և վերականգնման բաժնի պետ Արման Գրիգորյանը:

Սերժ Սարգսյանի գրասենյակի տեղեկացմամբ, նրանք Սերժ Սարգսյանին ցուցադրել և պատմել են անցյալ տարի վանական համալիր նախագահի այցելությունից հետո առաջին փուլում իրականացված ծավալուն աշխատանքի արդյունքները, ինչպես նաև երկրորդ և երրորդ փուլերի անելիքները` ըստ հաստատված ծրագրի և ժամանակացույցի:

Մանրամասները` տեսանյութում

Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին

ՀՀ երրորդ նախագահ, «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի / ԼՈՒՅՍ հիմնադրամ/ LUYS foundation / խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է հիմնադրամի միջոցներով Արցախում իրականացվող` Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին: Կատարված աշխատանքները ներկայացրել են Ամարասի վերականգնող ճարատարապետ Մանուշակ Տիտանյանը և Արցախի Հանրապետության ԿԳՄ նախարարության մշակույթի վարչության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ուսումնասիրման, պահպանության և վերականգնման բաժնի պետ Արման Գրիգորյանը: Նրանք Սերժ Սարգսյանին ցուցադրել և պատմել են անցյալ տարի վանական համալիր նախագահի այցելությունից հետո առաջին փուլում իրականացված ծավալուն աշխատանքի արդյունքները, ինչպես նաև երկրորդ և երրորդ փուլերի անելիքները` ըստ հաստատված ծրագրի և ժամանակացույցի:Մանրամասները` տեսանյութում ⬇️:➡️ Տե՛ս նաև՝ bit.ly/2ZcDvOe

Опубликовано ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ / Office of 3rd President of RA Пятница, 10 июля 2020 г.