Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման վերջին փուլը

ՌԴ-ում սկսվել է կորոնավիրուսային պատվաստանյութի կլինիկական փորձաքննությունների վերջին փուլը, որը համատեղ իրականացնում են Գամալեի ազգային հետազոտական ​​կենտրոնը և ՌԴ Պաշտպանության նախարարությունը: Այս մասին հայտնում են ռազմական գերատեսչությունից:

Փորձարկումները սկսվել են հունիսի 18-ին: Փորձի ինը մասնակիցներին տրվել է պատվաստանյութերի մեկ բաղադրիչ, ևս իննին՝ երկրորդը: Ավելի ուշ՝ հունիսի 23-ին, պատվաստանյութը ընդունել են ևս 20 կամավորներ, այս խումբը դեղը կստանա խթանող տարբերակով. նրանց հետագայում կտրվի պատվաստանյութի երկրորդ բաղադրիչը:

Պատվաստանյութը փորձարկող կամավորների առաջին խումբը հուլիսի 15-ին՝ ստուգողական անալիզներ հանձնելուց հետո դուրս կգրվեն, նրանք կվերադառնան իրենց ծառայության վայրեր: Այժմ նրանց վիճակը լավ է, «բողոքներ ինքնազգացողությունից, բացասական արձագանքների կամ անցանկալի ռեակցիաների մասին չի նշվում»:

Կամավորների երկրորդ խումբը, որոնց վրա իրականացվում է հետազոտություն պատվաստանյութի արդյունավետության և իմունոգենության վերաբերյալ, հուլիսի 13-ին կտրվի կորոնավիրուսային պատվաստանյութի երկրորդ բաղադրիչը: Այս խմբի համար նախատեսված խթանող պատվաստման սխեման թույլ է տալիս ամրացնում է իմունիտետը և ապահովել դրա տևողության աճը, բացատրում է գերատեսչությունը:

Ձեռք բերված տվյալները, ինչպես նշվում է, «ցույց են տալիս կամավորների առաջին և երկրորդ խմբերի շրջանում իմունային պատասխանը COVID-19-ի պատվաստանյութի ընդունմանը»: