Ինչի՞ց է մահացել Կարեն Վարդանյանը

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի մահվան պատճառի մասին տեղեկություն է հայտնել  ArmDaily.am-ը:

Կայքը կապ է հաստատել Վարդանյանի եղբոր՝ Սուրենի հետ։ Նա պատմել է, որ չորս օր առաջ եղբոր առողջական վիճակը կտրուկ վատացել էր, նրան տեղափոխել էին հիվանդանոց։

«Նա արյան վարակում է ստացել, վիճակը արդեն մի քանի օր է՝ շատ վատ էր։ Այս գիշեր մահացավ»,-ասել է Վարդանյանի եղբայրը, հավելելով, որ հոգեհանգստի վայրի և օրվա մասին լրացուցիչ կտեղեկացնեն։

Ավելի վաղ  տեղեկացրել էինք, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը  իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մահացել է Կարեն Վարդանյանը: