Դոլարը գերագնահատված է, նրա գերիշխանությունն անհետանում է

Հուլիսի 3-ին բրիտանական «Reuters» գործակալությունը հաղորդել է, որ առաջիկա մեկ տարում համաշխարհային շուկայում ամերիկյան դոլարի գերիշխանությունն աստիճանաբար անհետանալու է՝ համաշխարհային պահանջարկի թուլացման և ԱՄՆ տնտեսության համար մռայլ կանխատեսման պայմանների համապատկերին: Միևնույն ժամանակ, «Reuters»-ը հղում է անում հարցաքննված վերլուծաբաններին, «որոնց գնահատականները հիմնված են այն ենթադրության վրա, որ կորոնավիրուսային ճգնաժամի երկրորդ ալիքը չի լինելու»: Չնայած մտավախություններին, որ Covid-19 գլոբալ համավարակի նոր բռնկումը կդանդաղեցնի տնտեսությունների վերագործարկումը և կխոչընդոտի վերականգնումը, համաշխարհային գործընթացները ռալլի (անապատային մրցարշավ) են ցուցադրում, հայտնում է բրիտանական լրատվական գործակալությունը: S&P 500 ինդեքսը աճել է հունիսի արդյունքներով և ցույց է տվել առավելագույն եռամսյակային աճ 1998-ի տեխնոլոգիական բումի բռնկումից հետո: Դոլարը, որը հայտնվել է աշխարհի խոշորագույն տնտեսության թույլ հեռանկարների և շուկայական լարվածության նվազման (ԱՄՆ ԴՊԾ կողմից իրացվելիությանը աջակցելու միջոցառումների շնորհիվ) հորձանուտում, հունիսին, այլ արժույթների համեմատ նվազել է 1%: Դեկտեմբերից ի վեր դա ամսական ամենավատ ցուցանիշն է: Հունիսի 25-ից հուլիսի 1-ը անցկացված ավելի քան 70 վերլուծաբանների հարցումը նշել է դոլարի թույլ հեռանկարները, մինչդեռ ԴՊԾ ղեկավար Ջերոմ Փաուելը հունիսի 29-ին կրկնել է, որ աշխարհի ամենամեծ տնտեսության հեռանկարը մնում է անորոշ:

«Դոլարը ամրապնդվում է երկու դեպքում՝ երբ ականատես եք լինում ռիսկից փախուստի, կամ այն դեպքում, երբ ԱՄՆ-ը գտնվում է համաշխարհային վերականգնման առաջնագծում: Բայց մենք չենք կարծում, որ դա տեղի կունենա մոտ ապագայում,- ասել է Գէվին Ֆրենդը (Լոնդոնում NAB Group-ի ավագ արժութային ռազմավար): – ԱՄՆ-ը թեթևամտորեն է վերաբերվում վիրուսին և ժամանակագրական առումով հետ են մնում աշխարհի մնացած երկրներից»: Մայիս ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ դրույքները բարձրացրած արտարժույթային սպեկուլյանտները նախորդ շաբաթ շարունակել են բարձրացնել կարճ դիրքերը, ցույց են տվել վերջին տվյալները: Վերլուծաբանների մոտ 80%-ը կամ 66-ից 53-ը հավանական են անվանել այն սցենարը, որի դեպքում հաջորդ 6 ամիսների ընթացքում դոլարը առևտուր կկատարի ներկայիս մակարդակներով՝ փոփոխելով մի փոքր բարձրացում և նվազեցում նեղ միջակայքում: Դա խոսում է այն մասին, որ ամերիկյան արժույթի համար կարող է շրջադարձային պահ գալ, քանի որ ավելի ու ավելի շատ արժութային ռազմավարներ սկսել են հավատարիմ մնալ «արջի» տրամադրությանը: Այսինքն`անտարբեր են և «քնկոտ»: Սակայն ավելի քան 90%-ը կամ 68-ից 63-ը ասում են, որ համավարակի երկրորդ ալիքը կբարձրացնի դոլարը: Շատ բան պայմանավորված է լինելու նաև ասիական, եվրոպական և միջազգային այլ վարկառուների կողմից պարտքերի դոլարով սպասարկմամբ և մարմամբ: ԱՄՆ արժույթի պակասը մարտին՝ համավարակի առաջին ալիքից հետո, դրդել է ԴՊԾ-ին բացել արժութային փոխանակման գծեր առաջատար կենտրոնական բանկերի հետ, բայց այդ ժամանակվանից իրավիճակը կայունացել է: Վերջին շաբաթների ընթացքում այդ մեխանիզմի օգտագործումը կտրուկ կրճատվել է: Ակնկալվում է, որ այս միտումը կշարունակվի առաջիկա 6 ամիսների ընթացքում, իսկ կենտրոնական բանկերի կողմից փոխանակման գծերի օգտագործումը «կմնա ներկայիս մակարդակներին», ըստ 46 վերլուծաբաններից 32-ի կարծիքի:

Հիմնական արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի ինդեքսը ընկել է ավելի քան 5%-ով՝ մարտին երեք տարվա գագաթնակետին հասնելուց հետո: Այն հարցին, թե որ արժույթներն են ընթացիկ տարվա դեկտեմբերին մոտ ցուցադրելու ավելի լավ դինամիկա, քան դոլարը, 49 հարցվածների կեսից մի փոքր ավելին նշել են առաջատար զարգացած շուկաների արժույթները, իսկ մնացածները բաժանվել են գրեթե հավասարապես՝ ապրանքային արժույթների և զարգացող շուկայի արժույթների միջև: «Դոլարն այնքան գերագնահատված է, և վաղուց է գերագնահատվել, որ ժամանակն է, որ նա կրկին ընկնի ԱՄՆ-ի ընտրություններից առաջ», – նշել է Ֆրենդը: Վերջին եռամսյակի ընթացքում եվրոն աճել է 1,8%-ով՝ տարվա առաջին երեք ամիսների ընթացքում նույնքան ընկնելուց հետո: Հունիսին եվրոն դոլարի նկատմամբ աճել է 1,2%-ով: Ներկայումս ակնկալվում է, որ Եվրոպայի միասնական արժույթը մեկ տարվա ընթացքում կաճի մոտ 2,5%-ով՝ մոտ 1,12 դոլարից (հուլիսի 1-ը) հասնելով 1,15 դոլարի, ինչը մի փոքր ավելի բարձր է, քան նախորդ ամսվա 1,14 դոլարի կանխատեսումը: Թեև այս արդյունքները նման են գրեթե երկու տարիների ընթացքում վերլուծաբանների կանխատեսումներին, եվրոյի նկատմամբ ակնկալիքների հստակ փոփոխություն է տեղի ունեցել. կանխատեսումների շրջանակը նախորդ ամսվա համեմատ ավելի բարձր բարձրություններ և ավելի ցածր իջեցումներ է ունեցել:

Դժվարանում ենք ասել, թե ինչն է ավելի լավ և ինչը՝ ավելի վատ, մասնավորապես՝ փոքր երկրների տնտեսությունների համար: Բայց այս տողերի հեղինակը շատ լավ է հիշում. դեռևս 1995թ. բրիտանական «The Economist» պարբերականը նախազգուշացրել է, որ դոլարը կեղծիք է, և դոլարը չունի հաստատող ոսկու ֆոնդ, որ դոլարը արհեստականորեն է աջակցվում, չնայած իրավիճակը (և սա դեռ 1995 թ.) փոխվել է։

Սերգեյ Շաքարյանց