Ախր մի հատ ձեր տաքուկ կաբինետներից կտրվեք էլի

Այսօր իշխանավորների կողմից կրկին մեղադրանք հնչեցվեց, թե բա ընդդիմադիրները բացի կորոնավիրուսից, այլ թեմաներից չեն խոսում, իբր թե խոսալու թեմա չկա…զավեշտալի է, չէ ՞:
Նախ, մի պարզաբանում.
Իշխանության կողմից կորոնավիրուսի հետ կապված միջոցառումները ամենացայտուն օրինակն են, թե ինչպես ՉՊԻՏԻ գործեր կառավարությունը, և հենց այդ պատճառով ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջարկ է արվել ձևավորել կորոնավիրուսի հետ կապված քննիչ հանձնաժողով։
Ինչևիցե…

Կորոնավիրուսի համաճարակը շատ հստակ ցույց տվեց, որ իշխանությունները ունակ չեն սթափ գնահատել տնտեսական, սոցիալական և քաղաքական իրավիճակը երկրում։ Համապատասխանաբար կառավարությունը ՈՒՆԱԿ ՉԷ արձագանքելու հստակ և արդյունավետ քայլերով։
Օրինակ նույն վարկերի տոկոսների հարցը, որը այս ծանրագույն իրավիճակում ուղղակի սննակացնում է հասարակ մարդկանց, որոնք կորոնավիրուսի պատճառով (+ տնտեսական ճգնաժամ) կորցրել են իրենց աշխատատեղերը կամ զրկվել են արտագնա աշխատելու հնարավորությունից, մարդիկ եկամուտ չունեն, իսկ բանկերը շարունակում են իրենց խժռել։

Կամ նույն գյուղացիների ահավոր վիճակը, որոնք արդեն ուղղակի ծանրագույն ցայտնոտային դրության մեջ են։
Սննականում են ոչ միայն առանձին ձեռնարկություններ, այլ անգամ ոլորտներ։
Տուրիզմի և օժանդակ ոլորտները բառի բուն իմաստով ոչնչացել են, իսկ դա հարյուր հազարից ավելի աշխատատեղեր էին։

Մի ուրիշ օրինակ, այսօր ռեստորանային և սպասարկման ոլորտի աշխատակիցները բողոքի ցուց էին անում, պահանջելով ապահովել իրենց աշխատատեղերի պահպանումը, այսինքն կառավարությունը թույլ տա, որ ռեստորանները և հանգստի կենտրոնները՝ պահպանելով բոլոր հակահամաճարակային կանոնները՝ աշխատեն։
Տրամանաբանական է, որ եթե օրինակ մոլերը աշխատում են, ապա ի՞նչ տարբերություն՝ ջերմաչափեք հաճախորդներին նաև ռեստորաններ մուտք գործելիս և թող աշխատեն…
Պատասխան իշխանության կողմից չկա, դե իհարկ է, բացի մարդկանց կրկին բերման ենթարկելուց։

Ես հասկանում եմ, որ համավարակ է, բայց դրա հետ մեկտեղ մարդիկ պետք է ապրեն, իրենց տներ հաց տանեն, որ երեխաներին կերակրեն։

Ախր  մի հատ ձեր տաքուկ կաբինետներից կտրվեք էլի։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Այսօր իշխանավորների կողմից կրկին մեղադրանք հնչեցվեց, թե բա ընդիմադիրները բացի կորոնովիրուսից, այլ թեմաներից չեն խոսում,…

Опубликовано Arman Abovyan Четверг, 9 июля 2020 г.