Սա է մեր ու այս քաղաքական իշխանության տարբերությունը

Դեռևս ապրիլին, երբ իշխանությունը հայտարարում էր, թե դիմակներ կրելու կարիք չկա, քանի որ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա…», իսկ դիմակների լուրջ դեֆիցիտ կար, «Հայրենիք» հիմնադրամն արտադրում էր դիմակներ և բաժանում մարդկանց:

Հիմա, երբ դիմակների պրոֆիցիտ է, Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարության անդամները, ինչպես նաև մի քանի իշխանամերձ արբանյակներ, փողոցներում դիմակներ են բաժանում:

Սա է մեր ու այս քաղաքական իշխանության տարբերությունը: Մենք նրանց բացատրում ենք, խորհուրդներ տալիս, մենք գործով ենք զբաղվում, սեփական օրինակով ցույց տալիս, իսկ այդ ընթացքում նրանք հանցավոր մեծամտությամբ, անգրագիտությամբ ու անլրջությամբ են տառապում: Հետո, երբ վերջապես անճարությունից ստիպված են լինում լսել մեզ ու քայլեր ձեռնարկել, շատ ուշացած են լինում, և դրա հետևանքով աշխարհում վարակի տարածման ռեկորդակիր դառնում:

Հ.Գ. Մենք էինք առաջինը` դիմակների դեֆիցիտի ժամանակ արտադրում և բաժանում էինք դիմակներ, քանի որ, ի տարբերություն իշխանության, վաղուց գիտեինք ու պնդում էինք, որ դիմակ կրելը կկանխի վարակի լայնածավալ տ-տարածումը։

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Դեռևս ապրիլին, երբ իշխանությունը հայտարարում էր, թե դիմակներ կրելու կարիք չկա, քանի որ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա…»,…

Опубликовано Arsen Babayan Четверг, 9 июля 2020 г.