Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում. հաստատված դեպքերի թիվն անցել է 12 միլիոն 180 հազարից. ՎԵՐՋԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 12 միլիոն 180 հազարից: Worldometers.info-ի տվյալներով՝ մահացածների թիվն անցել է 552 հազարից: Ապաքինվել է ավելի քան 7 միլիոն 081 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 3 միլիոն 159 հազար 457 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 134 հազար 867 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 716 հազար 196-ի, մահերինը՝ 68 հազար 055-ի: Հնդկաստանը 769 հազար 257  վարակվածներով երրորդ տեղում է: Կորոնավարակից այս երկրում մահացել է 21 հազար 161 մարդ:

Ռուսաստաննում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 707 հազար 301 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 10 հազար 843 մարդ:

Վարակվածների ընդհանուր թվով հաջորդը Պերուն է: Պերուն առանձնանում է 312 հազար 911 ընդհանուր, 11 հազար 133 մահվան դեպքով:

Պերուին հաջորդում է Չիլին: Այստեց գրանցվել է  303 հազար 083 հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 6 հազար 573 մարդ: Հաջորդ երկիրը Իսպանիան է, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 299 հազար 593 է, մահացածները 28 հազար 396 են:

Մեծ Բրիտանիայում գրանցվել է 286 հազար 979 հաստատված դեպք: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում շարունակում է մնալ առաջին  տեղում՝ 44 հազար 517 մահվան դեպք: Վարակվածների ընդհանուր թվով Մեծ Բրիտանիային հաջորդում է Մեքսիկան, որտեղ առկա է 275 հազար 003  հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 32 հազար 796 մարդ:

Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակակիրների թիվը հասել է 248 հազար 379-ի, մահացածներինը՝ 12 հազար 048-ի:

Իտալիան տասնյակից հաջողությամբ դուրս է մնացել.  հաստատված դեպքերի թիվը երկրում 242 հազար 149 է: Մահացության ցուցանիշը կազմում է 34 հազար 914:

Թուրքիան հայտնվել է 15-րդ տեղում: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 208 հազար 938 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 5 հազար 282 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 23-րդ տեղում: Այստեղ վարակի 9 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 581 է, որից ապաքինվել է 78 հազար 590-ը: Մահերի թիվը 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանը այս ցուցակում 139-րդ  տեղում է: Նախօրեին Վրաստանում վարակի 5 նոր դեպք է ավելացել՝ հաստատված դեպքերի թիվը հասնելով  968-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 15 մարդ, ապաքինվել՝ 844-ը:

Իսկ Հայաստանը այս ցուցակում զբաղեցնում է 48-րդ տեղը: Հայաստանում  հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 30 հազար 346 է: Վարակի հետևանքով մահացել է 535 մարդ, իսկ ապաքինվել է 18 հազար 000 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: