Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ջորջ Սորոսի հետ ՄԻԵԴ դատավորների կապի պատճառով

Ֆրանսիական «Valeurs actuelles հրատարակչությունը հրապարակել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) հարաբերությունների և ամերիկյան միլիարդատեր Ջորջ Սորոսի կառույցների հետ կապի հետաքննության արդյունքները:

Պարզվել է, որ 2009- 2019 թթ. ՄԻԵԴ-ի հարյուր դատավոր կապված է եղել նրա «Բաց հասարակության հիմնադրամի» հետ՝ ուղղակիորեն կամ նրա հետ փոխկապակցված կառույցների միջոցով:

Այս տեղեկությունը մեկնաբանել է Եվրախորհրդարանի պատգամավոր Նիկոլաս Բեյը, որը հրապարակված տվյալները անվանել է «իսկապես սարսափելի»:

Նրա կարծիքով, «բարերար» Սորոսի կողմից մշակված երկարատև ռազմավարությունը, նման ֆոնդերի օգնությամբ, նրան այնպիսի ազդեցություն է ապահովել, որին կարող են նախանձել շատ պետությունների ղեկավարներ:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները պարտադիր են այն պետության ղեկավարության համար, որի նկատմամբ նրանք իրականացնում են որոշումներ: