Թիկունքից հարված ազգապահպան մեր եկեղեցուն (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ Սերժ Սրապիոնյանն է։

Երբ ուսումնասիրում ես,  թե ովքեր  և ինչ ուժեր են  թիրախավորել  հայապահպան մեր ազգային  կառույցը` Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, ու հիմա էլ  այդ ինչ ուժի ցուցումով է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դուրս  մղվում  դպրոցական դասաժամերից, պարզվում է, որ այստեղ ևս, ինչպես մեր ազգային բոլոր հարցերում, իր ձեռքերն է հասցրել «Բաց հասարակության հիմնադրամներ –Հայաստան» կոչված կառույցը, որը հայտնի է՝ սորոսական կառույց անունով:

Օրերս ՎԵՏՕ շարժման ղեկավար  Նարեկ Մալյանը  ֆեյսբուքյան իր գրառմամբ տեղեկացրեց, որ  դեռ 2013 թվականից այս թեման հանգիստ չի տվել Սորոսի վաստակներին (ինչպես նրանց դիպուկ բնորոշում է Ն․ Մալյանը)։ Փաստորեն, «Հայ եկեղեցու պատմություն»  առարկան հեռացնելու օրակարգը հե՛նց իրենցն է` Սորոսի վաստակներինը:

Սրանք, ինչպես ժողովուրդն է ասու,  իրենց քիթը խոթել են ամենուր,  խնդրի հետ կապված սկսել  վերլուծություններ գրել,  դե իհարկե, դրա դիմաց Սորոսից  գրանտներ ստանալով: Եվ  մի հոդված են տպագրել` այսպիսի վերնագրով. «Հայոց եկեղեցու պատմության դպրոցական դասագրքերի բովանդակային վերլուծությունն ու դրանց ազդեցությունը երիտասարդ  սերնդի վրա»:  Ուշադրություն դարձրեք,  փաստորեն, Սորոսի վաստակները նստել ու վերլուծել են, թե ազգապահպան մեր եկեղեցին, ու մեր եկեղեցու պատմությունը, որը մեր իսկ պատմությունն է, ի՜նչ ազդեցություն է թողնում մեզ վրա:

Զավեշտ է, իհարկե:

2018 թվականի մայիսին ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակեց զեկույց, որում նշված էր, որ Հայաստանում աճում է Հայ Առաքելական Եկեղեցու դերը: Ակնհայտ էր՝ ԱՄՆ պետդեպարտամենտին այդ փաստը լրջորեն մտահոգել էր․․․

Եվ իշխանափոխություն իրականացրածների համար սա դարձավ  ազդակ`անցնել գործի: Ու սկսվեց ընդդեմ Հայ եկեղեցու քարոզչությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում