Տեղեկություններ եմ ստանում, որ կա առաջարկություն՝ հարազատի մահը գրանցվի իբր կորոնավիրուսից մահացած (տեսանյութ)

ԱԺ արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ԱԺ ամբիոնից հանդես եկավ ելույթով․ «Վերջերս տեղեկություններ եմ ստանում, որ քաղաքացիները, ովքեր կորցրել են հարազատներ, զանգեր են ստանում և ինչ-որ առաջարկություններ են լինում, որ հարազատի մահը գրանցվի իբր կորոնավիրուսից մահացած: Մի քանի այդպիսի դեպքով փորձել եմ ճշտումներ անել, սակայն չի ստացվել: Ես այստեղ տեսնում եմ որոշակի միտումներ, հնարավոր սադրանքներ։ Կոչ եմ անում մեր ազգաբնակչությանը և խնդրում, որ եթե կլինեն նման դեպքեր, անմիջապես այդ դեպքերի մասին հայտնեն Ոստիկանությանը՝ թեկուզ 1-02 զանգելով և տեղեկացնեն այդ հանգամաքների  մասին, որպիսզի մենք հնարավորություն ունենանք տեղում ստուգելու, և պարզելու՝ նման բան կա՞, թե ոչ, և ովքեր են փորձում նման ստահոդ տեղեկություններ տարածել, կամ ինչ-որ քաղաքական նպատակներ հետապնդել»։

Մանրամասները՝ տեսանյութում