ԿԸՀ-ը մերժեց Էդմոն Մարուքյանի դիմումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը՝ վերականգնելու համար պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալուց հետո իրենց խմբակցության մեկ մանդատը:

Դիմումը մերժվեց 7 կողմ, 0 դեմ ձայնով: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, թե որոշումն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակվելու պահից: Որոշումը կարող է բողոքարկվել վարչական դատարան՝ 3 օրվա ընթացքում:

Հիշեցնենք՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հունիսի 22-ին դիմել էր ԿԸՀ՝ վերականգնելու համար պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալուց հետո իրենց խմբակցության մեկ մանդատը:

Հիշեցնենք նաև, որ Արման Բաբաջանյանը խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարել էր 2019 թվականի սեպտեմբերի 6-ին: