Առաջնահերթությունը, ինչո՞ւ է հենց ծնողների և ոչ թե քույրերի ու եղբայրների վրա կանգ առել (տեսանյութ)

Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին, որը նախատեսում է, որ զոհված զինծառայողների ընտանիքի անդամները կարող են ուսանել Հայաստանի Հանրապետությունում պետական հավատարմագրված ուսումնական հաստատություններում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախագծի հեղինակ Սոֆիա Հովսեփյանին. «Առաջնահերթությունը տրվել է ծնողներին՝ քույրերի և եղբայրների նկատմամբ, կառավարությունը որոշակի ժամկետ տվել է կամ Ձեզ ուսումնասիրելու և հրատապ քույրերին և եղբայրներին ևս ընդգրկելու համար։ Առաջնահերթությունը, այնուամենայնիվ,  ինչո՞ւ է հենց ծնողների և ոչ թե քույրերի ու եղբայրների վրա կանգ առել»:

Մանրամասները՝ տեսանյութում