Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում. ՎԵՐՋԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 11 միլիոն 965 հազարից: Worldometers.info-ի տվյալներով՝ մահացածների թիվն անցել է 547 հազարից: Ապաքինվել է ավելի քան 6 միլիոն 913 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 3 միլիոն 097 հազար 417 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 133 հազար 977 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 674 հազար 655-ի, մահերինը՝ 66 հազար 686-ի: Հնդկաստանը 744 հազար 330  վարակվածներով երրորդ տեղում է: Կորոնավարակից այս երկրում մահացել է 20 հազար 671 մարդ:

Ռուսաստաննում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 700 հազար 792 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 10 հազար 667 մարդ:

Վարակվածների ընդհանուր թվով հաջորդը Պերուն է: Պերուն առանձնանում է 309 հազար 278 ընդհանուր, 10 հազար 952 մահվան դեպքով:

Պերուին հաջորդում է Չիլին: Այստեց գրանցվել է  301 հազար 019 հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 6 հազար 434 մարդ: Հաջորդո երկիրը Իսպանիան է, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 299 հազար 210 է, մահացածները 28 հազար 392 են:

Մեծ Բրիտանիայում գրանցվել է 286 հազար 349 հաստատված դեպք: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում շարունակում է մնալ առաջին  տեղում՝ 44 հազար 391 մահվան դեպք: Վարակվածների ընդհանուր թվով Մեծ Բրիտանիային հաջորդում է Մեքսիկան, որտեղ առկա է 268 հազար 008  հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 32 հազար 014 մարդ:

Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակակիրների թիվը հասել է 245 հազար 688-ի, մահացածներինը՝ 11 հազար 931-ի:

Իտալիան տասնյակից հաջողությամբ դուրս է մնացել.  հաստատված դեպքերի թիվը երկրում 241 հազար 956 է: Մահացության ցուցանիշը կազմում է 34 հազար 899:

Թուրքիան հայտնվել է 15-րդ տեղում: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 207 հազար 897 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 5 հազար 260 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 22-րդ տեղում: Այստեղ վարակի 7 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 572 է, որից ապաքինվել է 78 հազար 548-ը: Մահերի թիվը 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանը այս ցուցակում 139-րդ  տեղում է: Նախօրեին Վրաստանում վարակի 5 նոր դեպք է ավելացել՝ հաստատված դեպքերի թիվը հասնելով  963-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 15 մարդ, ապաքինվել՝ 841-ը:

Իսկ Հայաստանը այս ցուցակում զբաղեցնում է 48-րդ տեղը: Հայաստանում  հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 29 հազար 820 է: Վարակի հետևանքով մահացել է 521 մարդ, իսկ ապաքինվել է 17 հազար 427 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: