Դիմակների մեծածախ գինը 50-60 դրամ է, բայց մինչև հասնում են մարզեր, գինը հասնում է 200 դրամի (տեսանյութ)

ՀՀ ԱԺ արտահերթ նիստում  ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հարց ուղղեց  Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում կառավարության առաջադրած թեկնածու Կարեն Սեդրակյանին. «Դիմակների մեծածախ գինը կազմում է 50-60 դրամ, սակայն մինչև հասնում են մարզեր, դրանց գինը հասնում է 200 դրամի, և ստիպված  թոշակառուները ամեն օր չեն կարող գնել և ամսական մեկ դիմակ են դնում: Ինչպե՞ս պետք է կարգավորվի այս շրջանում այս ապրանքի գինը, որ մատների վրա հաշված տնտեսվարողները չհարստանան՝ գերշահույթ ստանալով, այլ հասարակությունը  կարողանա մատչելի և տրամաբանական գնով դիմակ գնել»:

Կարեն Սեդրակյանը նշեց, որ այս պահին դիմակների մասով վարույթ է ընթանում, և ուսումնասիրման ընթացքում բոլոր բարձրացված հարցերն ուսումնասիրության ավարտից հետո կներկայացվեն հանրությանը:

Մանրամասները՝ տեսանյութում