Մենք ունենալո՞ւ ենք տուգանքների ավելացված չափ. Նաիրա Զոհրաբյանը՝ Սիսակ Գաբրիելյանին (տեսանյութ)

Այսօր ՀՀ ԱԺ արտահերթ նւիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը անդրադառնալով դիմակ չկրելու համար տուգանքների նոր չափ սահմանելու «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությանը՝ հարց ուղղեց իմքայլական Սիսակ Գաբրիելյանին. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ նախագիծը նախատեսվում էր դիմակ չկրելու դեպքում տուգանքը դարձնել բաց տարածքներում 20 հազար դրամ, իսկ փակ տարածքներում՝ 50 հազար դրամ: Նախագիծը ընդհանրապես չի՞ գալու Ազգային ժողով, թե որոշակի փոփոխությունների ենթարկվելուց հետո այն նորից վերադառնալու է, այսինքն` մենք ունենալո՞ւ ենք տուգանքների այդուհանդերձ ավելացված չափ»: Սիսակ Գաբրիելյանը նշեց. «Նախագիծն այս պահին ընդհանրապես շրջանառությունից հանված է: Իսկ կգա, թե չի գա, ոչ ես, ոչ Դուք, ոչ որևէ մեկը չի կարող սահմանափակել պատգամավորների սահմանադրական իրավունքը` ներկայացնելու օրենսդրական նախաձեռնություն: Հետևաբար ես չեմ կարող բացառել, որ ձեր խմբակցությունից որևէ մեկը վաղը կառաջարկի դիմակների տուգանքը սարքել 150 հազար դրամ»:

Մանրամասները՝ տեսանյութում