Մի տեսակ ուրախ եմ, որ այն, ինչ անում ենք, կոնկրետ այդ մարդկանց ու այդ ֆեյքերը «քշողներին» դուր չի գալիս

Մի շաաաատ հետաքրքիր օրինաչափություն եմ նկատել:

Առավոտյան կարդում էի երեկվա ակցիայի տեսանյութերի տակ քոմենթները տարբեր կայքերում (հա, մազոխիստ եմ) ու բացահայտեցի, որ ֆեյքերի (բացասական մեկնաբանությունների մոտ 80%-ը ֆեյքերով են` ինչպես միշտ) ու փոքր թվով իրական օգտատերերի թողած վատ քոմենթների կեսից ավելին ուղղագրական սխալներով են կամ բացարձակ անգրագետ գրված:

Գիտե՞ք, մի տեսակ ուրախ եմ, որ այն, ինչ անում ենք, կոնկրետ այդ մարդկանց ու այդ ֆեյքերը «քշողներին» դուր չի գալիս:

Ուրեմն ամեն ինչ ճիշտ ենք անում:

Հայկ Մամիջանյանի ֆեյսբուքյան էջից

Մի շաաաատ հետաքրքիր օրինաչափություն եմ նկատել:Առավոտյան կարդում էի երեկվա ակցիայի տեսանյութերի տակ քոմմենթները տարբեր…

Опубликовано Hayk Mamijanyan Среда, 8 июля 2020 г.