Ճապոնիայում ջրհեղեղի պատճառով 57 մարդ է մահացել

Ճապոնիայի հարավ-արևմուտքում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի և սողանքների պատճառով զոհվել է հիսունյոթ մարդ: Այս մասին հայտնում է NHK հեռուստաընկերությունը՝ հիմնվելով աղետի վայրից ստացված տվյալների վրա:

Կագոշիմայի, Օիտայի և Ֆուկուոկայի երեք պրեֆեկտուրաներում վեց մարդ անհայտ կորած է:

Շաբաթ օր առավոտյան հորդառատ անձրևներ սկսվեցին Ճապոնիայի հարավ-արևմուտքում: Տեղում աշխատում են փրկարարներ ու 10 հազար զինծառայողներ, որոնք ուղարկվել են աղետի վայր: Հարավ-արևմուտքից ջուրը շարժվում են դեպի հյուսիս, այժմ դրանք մոտենում են Ճապոնիայի գլխավոր Հոնշու կղզու մի մասին: Անձրևների պատճառով առավելագույն վտանգի ռեժիմ է հայտարարված Գիֆուի և Նագանոյի պրեֆեկտուրաներում: