Բրազիլիայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել է, որ վարակվել է նոր կորոնավիրուսով:

«COVID-19  հիվանդության թեստը պարզվեց, որ դրական է», – G1 պորտալը մեջբերում է պետության ղեկավարի հայտարարությունը:

Քաղաքական գործիչը նշել է, որ իրեն լավ է զգում:

Նախօրեին Բոլսոնարուն հայտարարել էր վարակի ախտանիշների մասին: Նախագահը նշել է, որ նրա ջերմությունը բարձրացել է 38 աստիճան, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան չի բացահայտել թոքերի հետ կապված խնդիրներ:

Բրազիլիայի առաջնորդը բազմիցս փողոցում է հայտնվել առանց դիմակի և ձեռնոցների: Հանդիպումներին և ցույցերին նա շփվում և լուսանկարվում էր համախոհների հետ և միշտ չէ, որ պահպանում էր սոցիալական հեռավորությունը:

Բոլսոնարուն պաշտպանում է «ուղղահայաց մեկուսացման» անհրաժեշտությունը, որի դեպքում համավարակի ժամանակ միայն ռիսկային խմբի և 60-ից բարձր տարիքի մարդիկ պետք է մնան տանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ՝ աշխարհում ավելի քան 11 ու կես միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, նրանցից ավելի քան 535 հազար մարդ մահացել է: Բրազիլիան զբաղեցնում է երկրորդ տեղը COVID-19 դեպքերի քանակով, 1,6 միլիոն մարդ կորոնավիրուսի ախտորոշում ունի: Մահացել են երկրի ավելի քան 64 հազար բնակիչներ: