Ոչ ոք իրավունք չունի հայ երեխային զրկելու հոգևոր սննդից՝ Նարեկից (տեսանյութ)

Աշխարհը լրջագույն  փոփոխությունների մեջ է. պետությունները,  ազգերը ամրացնում են իրենց` որպեսզի ի զորու լինեն  մարտահրավերներին դիմակայելու, մարտահրավերներ, որ գալիս են, օրինակ, համաճարակների կամ պատերազմների տեսքով:

Աշխարհը նաև փորձում է սրբագրել 20-րդ դարում թույլ տված սխալները, օրինակ, փորձում է ազատվել  գլոբալիստների հասցրած աղետալի վնասներից. վերազգային կազմակերպությունները կամ նույն իրենք` գլոբալիստները հասցրեցին  թուլացնել ազգային պետությունները: Եվ հիմա կատարվում է աշխարհում հակառակ գործընթացը. 21-րդ դարը ազգային  պետությունների ժամանակաշրջան է համարվում, Ասել եմ ու դարձյալ կշեշտեմ՝ հաղթելու են այն ազգերը, այն պետությունները,  որոնք ամուր կառչած կլինեն իրենց ազգային արժեքներից:

Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում. ինչո՞վ է զբաղված Նի­կոլ Փա­շի­նյա­նի թիմը: դատելով նրանց գործերից՝ կարող ենք ասել, որ նրանք գլոբալիստների գործի շարունակողն են, քանի որ  պայքարի են  դուրս եկել այն ամենի դեմ, ինչը հայկական է, ինչը ազգային է: Եվ այդ պայքարում թիրախավորվել է նաև Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցին:

2018-ին մենք ականատես եղանք մի երևույթի, ինչը շատերս չէինք էլ կարող երբևէ  պատկերացնել, որ տեղի կունենա մեր երկրում: Հակաեկեղեցականների մի փոքր խումբ պայքարի էր դուրս եկել Հայ եկեղեցու դեմ: Նրանք անգամ գրավեցին Վեհարանը, կերուխումի  վայր էին դարձրել․․․Վերջերս ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը որոշ փակագծեր բացեց, ասելով՝ հակաեկեցական պայքարը հրահանգված է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:

Իշխանության եկած այս խումբը շարունակում է սլաքներն ուղղել մեր եկեղեցու դեմ։  ԿԳՄՍ նախարարությունը սահմանել է նոր  չափորոշիչներ, որով, փաստորեն,  կրթական ծրագրերից հեռացնում է «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան։ Անունը դրել են, թե ինտեգրում են հասարակագիտական այլ առարկաների մեջ, փաստորեն, իրականում եկեղեցին են դպրոցից հեռացնում։

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը հոգեթերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու, նարեկաբույժ Արմեն Ներսիսյանն է: Աթեիստ, անհավատ իշխանավորներին  նարեկագետը խորհուրդ է տալիս Նարեկ կարդալ։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում