Նիկոլը որպես քաղաքական ժանգլյոր՝ իդեալական է (տեսանյութ)

Լուսինե Այրապետյանի հյուրն է մեդիափորձագետ, հանրային կառավարման մասնագետ Հայկ Դերզյանը։

Հյուրի հետ զրուցել ենք Կառավարության շենքի դիմաց ՀՀԿ ԵԿ կազմակերպած ակցիայի մասին, գույքահարկի և տուգանքների ավելացման, ինչպես նաև ՍԴ փոփոխությունների մասին։

Մեդիափորձագետը նշեց, որ ՀՀ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ և ի վիճակի չէ, 20 կամ 50 հազար դրամ վճարել դիմակ չկրելու համար։

Անդրադառնալով գույքահարկի ավելացմանը՝ մասնագետը նշեց, որ կենտրոնում կան բնակարաններ, որոնք գտնվում են վատթար վիճակում, սակայն այն պատճառով, որ գտնվում են կենտրոնում, քաղաքացին պետք է վճարի բարձրացված գույքահարկ: «Իշխանությունները մտածե՞լ են՝ որտեղից է տվյալ քաղաքացին այդ գումարը հայթայթելու, այն էլ՝ պանդեմիայի պայմաններում»,-բարձրաձայնեց մասնագետը։

Մանրամասները՝ տեսանյութում