Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում. Հնդկաստանը մեկ օրում վարակվածների թվով երկրորդն է. ՎԵՐՋԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 11 միլիոն 756 հազարից: Worldometers.info-ի տվյալներով՝ մահացածների թիվն անցել է 541 հազարից: Ապաքինվել է ավելի քան 6 միլիոն 752 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 3 միլիոն 041 հազար 035 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 132 հազար 981 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ը առաջինն է աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 626 հազար 071-ի, մահերինը՝ 65 հազար 556-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Հնդկաստանն է՝ 721 հազար 310 ընդհանուր դեպքով: Մահացել է 20 հազար 184 մարդ:

Չորրորդ տեղում գտնվող Ռուսաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 694 հազար 230 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 10 հազար 494 մարդ:

Վարակվածների ընդհանուր թվով հաջորդը Պերուն է: Պերուն առանձնանում է 305 հազար 703 ընդհանուր, 10 հազար 772 մահվան դեպքով:

Վեցերորդ տեղն զբաղեցնող Իսպանիայում կորոնավիրուսով վարակվել են 298 հազար 869 մարդ, մահացել՝ 28 հազար 388: Իսպանիային հաջորդում է Չիլին, որտեղ գրանցվել է 298 հազար 557  հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 6 հազար 384 մարդ

Մեծ Բրիտանիայում առկա է 285 հազար 768 հաստատված դեպք: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է: Մահերի թիվը կազմում է 44 հազար 236: Վարակվածների ընդհանուր թվով Մեծ Բրիտանիային հաջորդում է Մեքսիկան, որը հայտնվել է 9-րդ տեղում: Մեքսիկայում առկա է 261 հազար 750  հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 31 հազար 119 մարդ:

Մեքսիկային հաջորդում է Իրանը, որտեղ վարակակիրների թիվը հասել է 243 հազար 051-ի, մահացածներինը՝ 11 հազար 731-ի:

Իտալիայում հաստատված դեպքերի թիվը 241 հազար 819 է: Մահացության ցուցանիշը կազմում է 34 հազար 869:

Թուրքիան հայտնվել է 14-րդ տեղում: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 206 հազար 844 է: Վարակի հետևանքով մահացել է 5 հազար 241 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 22-րդ տեղում: Այստեղ վարակի 8 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 565 է, որից ապաքինվել է 78 հազար 528-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում: Իսկ հունիս 11-ից հետո առաջին անգամ Պեկինում վարակի նոր դեպք չի արձանագրվել:

Վրաստանն այս ցուցակում 138-րդ  տեղում է: Այստեղ վարակի 5 նոր դեպք է ավելացել: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 958-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 15 մարդ, ապաքինվել՝ 838-ը:

Իսկ Հայաստանը  զբաղեցնում է 49-րդ տեղը: Հայաստանում  հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 29 հազար 285 է: Վարակի հետևանքով մահացել է 503 մարդ, իսկ ապաքինվել է 16 հազար 907 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: