Հասկանում եք, չէ՞, թե ինչ խառն են «վերևներում»

Ժողովո՛ւրդ ջան, աչքներս լո՛ւյս, գտնվել է կորոնավիրուսի դեմ ամենաարդյունավետ պայքարի ձևաչափը։ Ըստ իշխանության տեսլականի` դա տուգանքն է։ Հիշեցնեմ ձեզ, որ, ըստ իշխանության տեսակետի՝ կորոնավիրուսի տարածման և հետևաբար հիվանդների աննախադեպ աճի և մահերի մեղավորը ոչ թե իշխանությունն է` իր` հիվանդության դեմ պայքարի անարդյունավետությամբ, այլ շարքային «հպարտ քաղաքացին»: Համենայն դեպս, դա է պնդում առավոտից երեկո իշխանական քարոզչամեքենան։

Եվ ահա` տեղեկացնեմ ձեզ, որ իշխանությունների կողմից ԱԺ շրջանառության է դրվել է մի օրենսդրական նախագիծ, որը կտրուկ ավելացնում է տույժ- տուգանքները դիմակ չկրելու համար։

1-Բաց տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքը 10 000 ՀՀ դրամից դառնում է 20 000 ՀՀ դրամ,

2-Փակ տարածքներում և տրանսպորտում դիմակ չկրելու համար տուգանքը դառնում է 50 000 ՀՀ դրամ:

3- Նույն արարքը կրկին կատարելու դեպքում`տուգանք կրկնակի չափով`40 և 100 հազար դրամ:

4- Տուգանքի բողոքարկման ժամկետը կրճատվում է երկու անգամ`30-ի փոխարեն դառնալով 15 օր:

5-Դիմակ չկրելու համար տուգանքի բողոքարկումը վարչական կամ դատական կարգով այլևս չի կասեցնելու դրա կատարումը, այսինքն գումարի բռնագանձում լինելու է ցանկացած դեպքում:

Էլ չեմ մեկնաբանելու… եզրակացությունները թողնում եմ Ձեզ։

Հ․Գ․ Հասկանո՞ւմ եք, չէ՞, թե ինչ խառն են «վերևներում»։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Ժողովո՛ւրդ ջան , աչքներս լո՛ւյս,գտնվել է կորոնավիրուսի դեմ ամենաարդյունավետ պայքարի ձևաչափը։Ըստ իշխանության տեսլականի`…

Опубликовано Arman Abovyan Понедельник, 6 июля 2020 г.