Եկեք մի կողմ թողնենք քաղաքականությունը և պարզապես փորձենք պարզաբանել մի շատ կարևոր հարց

Եկեք մի կողմ թողնենք քաղաքականությունը և պարզապես փորձենք պարզաբանել մի շատ կարևոր հարց:

Տեսեք, իշխանությունները միշտ ամեն առիթով ու անառիթ ամեն անկյունում գոռում են, որ վստահություն են ստացել ժողովրդի 80 տոկոսից: Լավ… հիմա եկեք մի փոքր խորանանք և փորձենք պարզենք վստահության մանդատի այսօրվա իրական պատկերը:

Միայն ընդհանուր հարցեր և բոլորը՝ առանց քաղաքական ենթատեքստի:

Արդյո՞ք ժողովուրդը համամիտ է այն գաղափարախոսության հետ, որը կառավարությունը քարոզում է կոնկրետ օրինակներով:

  1. Համաձա՞յն եք, որ դպրոցներում կրճատեն «Հայ եկեղեցու պատմություն» առարկան:

Իմ պատասխանը` ոչ

  1. Համաձա՞յն եք, որ ներկայիս ծանր սոցիալական իրավիճակում հայկականբանկերը թողնեն տոկոսադրույքները և վարկավորման պայմանները անփոփոխ:

Իմ պատասխանը` ոչ

  1. Համաձա՞յն եք, որ դպրոցներում կամ նախադպրոցական հաստատություններումերեխաները տեղեկություններ ստանան սեռական կյանքի մասին, կամ դաստիարակվեն սեռական դաստիարակության տեսության համաձայն:

Իմ պատասխանը` ոչ

  1. Համաձա՞յն եք, որ Հայաստանը միանա Լանզարոտի կամ Ստամբուլի կոնվենցիայի տիպի կոնվենցիաներին:

Իմ պատասխանը` ոչ

  1. Համաձա՞յն եք, որ Հայաստանում բարձրանան հասարակական տրանսպորտի գները:

Իմ պատասխանը` ոչ

  1. Համաձայն եք, որ Հայաստանում ընդունվեն օրենքներ, որոնք երաշխավորում են նույնասեռականների կամ սեռական փոքրամասնությունների այլ ներկայացուցիչների հատուկ իրավունքները:

Իմ պատասխանը` ոչ

  1. Համաձա՞յն եք, որ Հայաստանում ավելանա գույքահարկը:

Իմ պատասխանը` ոչ

  1. Համաձա՞յն եք այն տուգանքների հետ, որոնք երկրում ներդրվել են վերջերս:

Իմ պատասխանը` ոչ

  1. Համաձա՞յն եք, որ արցախյան հիմնախնդրի լուծումը պետք է ընդունելի լինի ոչ միայն հայ ժողովրդի, այլև ադրբեջանցիների համար:

Իմ պատասխանը՝ արցախյան հիմնախնդրի լուծումը պետք է ընդունելի լինի հայ ժողովրդի համար, մնացածն ինձ չի հետաքրքրում:

  1. Համաձա՞յն եք, որ Հայաստանում իշխանությունները որոշեն, թե որ քաղաքական ուժն է մասնակցելու ընտրություններին, իսկ ով՝ ոչ:

Իմ պատասխանը` ոչ

… այս հարցերի պատասխանները հստակ ցույց կտան կառավարության հանդեպ վստահության իրական մակարդակը և մարդկանց իրական վերաբերմունքը իշխող կուսակցության կողմից տարվող քաղաքականության նկատմամբ:

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Եկեք մի կողմ թողնենք քաղաքականությունը ևպարզապես փորձենք պարզաբանել մի շատ կարևոր հարց:Տեսեք, իշխանությունները միշտ…

Опубликовано Arman Abovyan Понедельник, 6 июля 2020 г.